«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

ՈՒմ ձեռքում տնտեսական լծակներն են, նրա ձեռքում հայտնվում են քաղաքական լծակները

ՈՒմ ձեռքում տնտեսական լծակներն են, նրա ձեռքում հայտնվում են քաղաքական լծակները
01.03.2025 | 13:55

Մի քանի տարի է՝ մարդկանց գաղափարապես նախապատրաստում էին քաղաքական աշխարհի անմարդկային աշխարհընկալմանը, և դա մատուցում էին որպես քաղաքական օրինաչափություն, նաև հաղթանակ-փոխվում է աշխարհակարգը, ստեղծվում է բազմաբևեռ աշխարհ, որի հիմնական գաղափարախոսությունը ուժի իրավունքն է: Որով, ըստ էության, ոտնահարվում է մարդու իրավունքը, որ չգիտես՝ ինչու՞ տասնյակ տարիներ գերագնահատվել է ազգի և ժողովրդի պարզապես իր հայրենիքում խաղաղ և ապահով ապրելու իրավունքից։

Աշխարհի վերաբաժանման և քաղաքական քարտեզները պատառոտելու մասին գրում եմ արդեն մի քանի տարի․վկա են իմ հոդվածները և Ֆեյսբուքյան գրառումները։

Աշխարհի ամենաանկայուն բանը բնության եղանակն է, որի հետ չես կարող պայմանագիր կնքել, և մեկ էլ պետությունների քաղաքական քարտեզն է, որն առնվազն դարը մեկ փոխվում է, և այդ չգրված օրենքը դարձել է օրինաչափություն: Այստեղից էլ եկել եմ մի անխախտ համոզմունքի, որ հողի կորուստն անդառնալի չէ։ Սա ասում եմ ոչ թե մեր հայրենի հողերը վերադարձնելու մեր ձգտումը բթացնելու, այլ մեր միտքը արթուն և պայքարի պատրաստ պահելու համար։

Մեր ժողովրդի փորձանքներով և փորձություններով ապրած այս վերջին 35 տարիների կյանքը ես գնահատում եմ որպես դաժանություններով լի և խտացված մի ամբողջ մեկ դար, ընդ որում ոչ թե սովորական որևէ ժողովրդի 1 դարը, այլ հենց հայ ժողովրդի ապրած մեկ դարը, քանզի հայերիս մեկ դարը անհամեմատելի է այլ ազգերի մեկ դարի հետ իր ողբերգություններով, կորուստներվ, երազանքներով և հուսալքությամ:

Եվ սակայն պատմության չար խարդավանքով, նաև մեր անհետևողական և անփույթ վերաբերմունքով սեփական հայրենիքի տարածքների հանդեպ, թույլ տվեցինք, որ մեզ հարևան դառնան վաչկատուն, խաշնարած և բարբարոս ցեղերը, երբ նրանք հայտնվեցին մեր ու պատմականորեն մեր հարևան քաղաքակիրթ ազգերի հայրենիքում: Նրանց բարբարոսություններից սարսափած ու երկրից հեռացած բնակիչների բնակավայրերում տեղավորված այդ քոչվորները, աստիճանաբար դարձան նստակյաց, նրանք հաճախ բռնությամբ առևագնում էին բնիկ ազգերի կանանց, և բռնի թրքացնում էին բնիկ ժողովուրդներին և վերջին 3-4 դարերի ընթացքում հայերիս և այս տարածաշրջանում դարերով ապրող բնիկ ազգերի հաշվին փոխեցին անգամ իրենց մարդաբանական տեսակը՝ շեղաչք մոնղոլոիդ թուրք -սելջուկները այսօր եվրոպոիդ ռասային են պատկանում, և սա ոչ թե բնության առեղծվածն է, այլ բնության դեմ դաժան հաշվեհարդար և ոտնձգություն է:

Մոտ 5-6 դար Բյուզանդիայի և Հայկական լեռնաշխարհի՝ Հայաստանի տարածքում բռնությամբ հաստատված թուրք –սելջուկներն իրենց դաժանություններով սարսափ տարածելով, ստեղծեցին աշխարհի հզորագույն կայսրություններից մեկը, որի սահմաններում հայտնվեց նաև Հայաստանը, և թուրքերը, մեր իսկ տանը, դարձան մեզ հարևան:

Այսօր Ադրբեջան կոչվող արհեստականորեն ստեղծված ազգի պետությունը նույնպես դարձել է մեզ հարևան՝ ապրելով մասամբ մե՛ր տանը, մասամբ՝ այդ տարածքի բնիկ ազգերի հայրենիքում:

Պատմականորեն, վաղ միջնադարից ԲԱԳՈՒՆ առնչվել է հայոց հետ:

Բագու- Բագ-արիական՝ հնդեվրոպական մայր լեզվում նշանակել է Աստված, սլավոնական ազգերը ասում են Бог: Մեծ Հայքում եղել են Բագարան, Բագրևանդ քաղաքները:

Բագին նշանակել է աղոթարան, ատրուշան:

ՈՒնեցել ենք Բագուր կամ Բակուր անունով թագավոր, որի անունով էլ կառուցվել է Բակուրակերտ քաղաք: Դեռ հնուց անտի այդ տարածքներում եղել է բնական գազ և տեղ-տեղ գազը փոքրիկ ժայթքումներով դուրս է եկել գետնի մակերես և ստեղծել բնական ատրուշաններ: Այստեղից հավանաբար առաջացել է Բագ-Բագին-Բագու անվանումը։

Դա հնագետների ու պատմաբանների բացահայտելիք գործն է:

Ինչու՞մ ենք մենք թերացել, և ո՞րն է եղել ու մնում մեր գործը, որում թերացել ենք․ այդ գործը պիտի լիներ մեր հայրենիքն ու նրա հողի վրա մեր ստեղծած բնական և մշակութային հարստությունը պահպանելն ու պաշտպանելը: Մենք ոչ միայն պիտի կարողանայինք, այլ գուցե նաև գիտակցեինք դրա անխուսափելի անհրաժեշտությունը:

Իհարկե մենք ունեցել ենք նաև փառքի և արարման դարեր:

Բայց անցյալի փառքի դափնիները ժամանակի ընթացքում չորանում ու թափվում են, եթե այդ պսակների վրա նոր ու դալար ճյուղեր չեն ավելացվում:

Պատմության բարեպատեհությունը մեզ՝ հայերիս, 19-րդ դարում կրկին տարավ ԲԱԳՈՒ՝ շենացնելու այդ քաղաքը և հարստանալով ՝տեր դառնալու դրան:

Քաղաքականության մեջ կա հայտնի մի բանաձև՝

«ՈՒմ ձեռքում տնտեսական լծակներն են ,նրանց ձեռքում են քաղաքական լծակները », գուցե և հակառակը, քանի որ դրանք փոխկապակցված են: Պատմականորեն մեր տարածաշրջանի մի քանի քաղաքներում և վարչական տարածքներում՝ Բյուզանդիայում,Վենետիկում, Կ.Պոլսում և գրեթե ամբողջ Օսմանյան կայսրությունում, Թիֆլիսում և առհասարակ, Վրաստանում, Ռուսական կայսրության Բաքու քաղաքում և Ելիզավետպոլի նահանգում, որ մեր պատմական Գարդմանքն է և Արցախ աշխարհը՝ լեռնային և դաշտային (հետագայում այդ տարածքները տրվեցին Ադրբեջան կոչվող նորաստեղծ պետությանը), երկար ժամանակ հայերիս ձեռքին են եղել տնտեսական լծակները, հետևաբար, ըստ քաղաքականության և քաղաքագիտության հայտնի բանաձևի՝ մենք պիտի քաղաքական իշխանություն հաստատեինք այդ տարածքներում՝ մի մասը՝ որպես մեր պատմական հայրենիքի վերականգնում, մյուսը՝ հայտնի գաղութարար ազգերի ու նրանց պետությունների պես այդ երկրների ողջ հարստությունը պիտի տեղափոխեինք Հայաստան ու հզորացնեինք մեր երկիրը: Մինչդեռ արել ենք այն, ինչը չպիտի անեինք:

Այդպես անխոհեմաբար վարվեցին միջնադարում մեր նախարարները,երբ բուն Հայաստանում կորցրեցինք պետականությունը, նրանք իրենց կայքով ու աղխով իջնում են հարավ՝ դեպի Միջերկրական ծով, դեպի Կիլիլիա և այնտեղ հիմնում հայկակայն Կիլիկյան թագավորություն:

Մինչդեռ Կիլիկիայում ձեռք բերած քաղաքական հզորությունը պիտի վերածեին տնտեսական գործոնի, տեղափոխեին այն բուն Հայաստան և վերականգնեին հայկական թագավորությունը, և միասին ամրացնեին հայկական քաղաքական գործոնը տարածաշրջանում:

Բայց դա տեղի չունեցավ:

Տնտեսապես հարստացել են մեր անհատները, սակայն քաղաքական գիտակցություն և ձեռներեցություն չեն դրսևորել այն դեպքում, երբ դարերով մենք կորցրել էինք մեր պետականությունը, և տնտեսապես հզորանալը նրանց/մեզ պետք է դրդեր վերականգնելու մեր պետականությունը։

Արդյոք այսօր նույն սխալը չե՞ն անում օտար երկրներում հարստություն դիզած մեր հայրենակիցները:

Մտածե՞լ են արդյոք հայ միլիոնատերերը համահայկական տնտեսական - ֆինանսական, ինչու՞ ոչ, նաև քաղաքական –իրավական մի ցանց ստեղծել, որն իր ձեռքը կվերցներ աշխարհի տնտեսության ու բանկային համակարգի և քաղաքական որոշակի ոլորտներ:

Իսկ աշխարհում մեծահարուստ հայերը քիչ չեն: Այս մասին բազմիցս եմ գրել իմ հոդվածներում և անգամ ֆեյբուքյան իմ գրառումներում

Բաց նամակով դիմել եմ աշխարհի մեծահարուստ հայերին:

Բայց անարձագանք մնացել:

Ցավոք, ո՛չ դարեր առաջ, ո՛չ մեր ժամանակներում մեր մեծահարուստները չեն մտածել ու չեն մտածում այսօր էլ քաղաքական լծակների վերածել տնտեսական-ֆինանսական լծակները:

Ընդհակառակը, նրանք շարունակում են հարստանալ անձնապես և հարստացնել իրենց ապրած երկրները, բարձր պաշտոններ զբաղեցնելով՝ քաղաքական ծառայություն մատուցել նրանց , բայց հաստատապես մնում են պատանդի կարգավիճակում տվյալ երկրի քաղաքական ուժերի ձեռքին, և եթե մի փոքրիկ նվիրատվություն են կատարում Հայաստանում, ապա ոչ պակաս խոշոր ներդրում կամ բարեգործություն են անում տվյալ երկրում:

Փաստորեն պատանդի կարգավիճակում Ռուսաստանում բանտարկեցին Լևոն Հայրապետյանին՝ շինծու քրեական գործ կարելով: Այդպիսի ճակատագիր կարող են ունենալ մեր բոլոր մեծահարուստները օտար երկրներում:

Հիշենք նաև Գալուստ Գյուլբենկյանին. նրան, ում պատկանում էր արաբական նավթի 5 տոկոսը: Երևակայելու՞ բան է, որ 5 տոկոսը պատկանում էր մի անհատի, որը․․․հայ էր:

Հիմա ու՞մ է մնացել այդ 5 տոկոսը: Բայց ամենակարևորը. նրա հարստությունը քաղաքական ի՞նչ հետևանքներ և արդյունք ունեցավ հայերիս ու Հայաստանի համար:

Ո՛չ մի:

Այսօր նավթով հարուստ պետոթյունները դարձել են նաև քաղաքական գործոն, և նրանց հետ հաշվի է նստում աշխարհը: Գալուստ Գյուլբենկյանի 5 տոկոս նավթը քաղաքական ո՛չ մի հետևանք ու արդյունք չտվեց Հայաստանի ու հայ ժողովրդի համար: Մինչդեռ նա կարող էր աշխարհի քաղաքական մեծերին գրավել իր կողմը, եվրոպացի հայտնի և հեղինակավոր իրավաբանների միջոցով վեր հանել և նախապատրաստել Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի իրավական փաթեթը, ապացուցել Իրավարար վճռի անժամանցելի և կիրառման համար պարտադիր իրավական ուժը , ու մեզ կմնար միայն դնել այն ՄԱԿ-ի սեղանին:

Հիմա էլ , թերևս, ուշ չէ, բայց նախ՝ հայ մեծահարուստները պետք է միավորվեն և ստեղծեն ցանցային Բանկ՝ Համահայկական՝ հայ ազգի ու հայաստանի քաղաքական,տնտեսական և ռազմական խնդիրները լուծելու համար և դրամական մեծ գումարներ ներդնեն հայաստանանպաստ գործերում:

Չեմ ուզում օրինակ բերել որևէ ժողովրդի այդօրինակ գործողությունները, որ արվել են ի շահ իրենց երկրի:Մինչդեռ մեզանում հակառակն է լինում: Օրինակ՝ Գյուլբենկյանի ողջ հարստությունը մնաց մի պետության՝ Պորտուգալիային, որը ոչ մի կապ չուներ Գյուլբենկյանի՝ այդ հարստությունը ձեռք բերելու հետ. նա պարզապես կյանքի վերջին տարիներն ապրել է այդ երկրում և… որպես «բնակվարձ»՝այդ երկրում ապրելու դիմաց, իր ողջ հարստությունը կտակել է այդ պետությանը:

Հայտնի է, որ գործում է նաև «Գյուլբենկյան» Միջազգային բարեգործական հիմնադրամը, որտեղ, ի թիվս այլոց, ընդամենը մեկ տող է հատկացված Հայաստանին և հայերին:

Կարծում եմ, Գյուլբենկյանի քաղաքական և հայրենասիրական հեռատեսությունն այնքան մեծ պիտի լիներ, որ նա իր ահռելի հարստությունը պետք է պարզապես շվեյցարական որևէ բանկում պահեր՝ դնելով Էջմիածնի Մայր աթոռի հաշվեհամարին՝ հետագայում Հայաստանում քաղաքական փոփոխությունների դեպքում ՝ այն Հայաստանի կառավարությանը փոխանցելու համար:

Մի՞թե նրա կողքին չի եղել քաղաքական սթափ մտածողություն ունեցող մի հայ, թեկուզ մեր Սփյուռքի կուսակցությունները, որոնք նրան հուշեին, որ քաղաքականության մեջ ոչինչ հավերժ չէ, և Սովետ Միությունն էլ մի օր կփլուզվի, իսկ ինքն արդեն մեծ գործ արած կլիներ՝մոտեցնելով Իրավարար Վճռի իրականացման փաստը և տնտեսապես հզորացնելու իր հայրենիքը:

Քաղաքական նույն բացթողումն արեց Քըրք Քըրքորյանը:

Այո՛, ընդունված է ասել, որ պատմության մասին ըղձական եղանակով չեն խոսում՝

«եթե այսպես անեին», «եթե այնպեն չանեին»…

Անկախության 30 տարիների ընթացքում իշխանության եկած քաղաքական գործիչները, փոխանակ կարողանային պահպանել Խորհրդային Հայաստանի տնտեսական, գիտական և մշակութային հարստությունը, այդ բոլորը վերացրեցին, իսկ խղճուկ նոր տնտեսության բերած արդյունքները յուրացրեցին, իրենք հարստացան, և դարձյալ այդ ահռելի դրամական գումարները քաղաքական և ռազմական լծակների չվերածեցին:

Այո՛, անցած պատմության մասին ըղձական եղանակով չեն խոսում: Բայց եթե այդ «եթե-ները» չվերլուծենք այսօր, չբացահայտենք դրանց բերած վնասներն ու օգուտները, որ կարող էինք ունենալ կամ չունենալ, ապա մենք կշարունակենք կրկնել նույն սխալները, ինչը մենք հետևողականորեն շարունակում ենք կատարել և այսօր, ապա հետագա տարիներին և այսօր կատարած մեր սխալների համար հաջորդ սերունդները կանեն նույն «դատավճիռը» մեր հանդեպ՝ «եթե այսպես չանեին, եթե այսպես անեին»…

Երեսուն տարի ասես հոգեբանորեն մեզ ճնշում էին մեր հաղթանակն ու մեր հողերի ազատագրումը:

Ինչու՞ էր մեզ ճնշում այդ իրողությունը, որովհետև մեր ղեկավարներն իրենց տնտեսական կարողությունը, որ կուտակել էին իրենց ազգային պետության հաշվին, անգամ պատերազմի ժամանակ և հետո, այսինքն՝ հիմա, չցանկացան այդ հարստությունը վերածել ռազմա-քաղաքական լծակների, քանի որ պարզապես թաքցնում էին իրնց կուտակած այդ հարստությունը: Նրանց քաղաքական գիտակցությունը 0-ից մինուս․․․ էր տատանվում և շարունակում է տատանվել:

Հիմա մենք, առանց հապաղելու պիտի ստեղծենք Համահայկական ֆինանսա-տնտեսական ցանց, որը պիտի գույքագրի համահայկական ֆինանսական կարողությունները, հավաքագրի քաղաքական-իրավական մտքի կրողներին, գիտության և մշակույթի նշանավոր մարդկանց և բոլոր բնագավառների լավագույն հայ մասնագետներին, որպեսզի տնտեսական լծակները վերածենք քաղաքական լծակների, իսկ քաղաքական լծակները՝ տնտեսական և ռազմական լծակների:

Այս պատերազմը դաժան և իրական զգուշացում է մեր ամբողջ ժողովրդին և մեր պատվարժան մեծահարուստներին, որ Լևոն Հայրապետյանից հետո հերթն իրենց էլ կհասնի իրենց ապրած երկրներում, եթե․․․

Մեր տարածաշրջանում մեր թշնամիները, հանուն իրենց պետական շահերի, ձգտում են վերացնել Հայաստան պետությունը քաղաքական քարտեզից:

Մենք ժամանակ չունենք, ժամացույցը միացված է…

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Գրող, հրապարակախոս

Դիտվել է՝ 10544

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ